Միտք 4 տարի առաջ - 00:01 30-04-2022

Կհաջողվի՞ ունենալ «կույս» կրթության օրենսգիրք

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է,որ առաջ է քաշվել կրթական օրենսգիրք ստեղծելու հարցը: Ինչ խոսք, հավակնոտ ծրագիր է:

Վստահաբար այն նման է լինելու ՀՀ կրթության մինչեւ 2030թ պետական ծրագրին, որի՝ e-draft-ում դրված նախագիծն արդեն իսկ կազուսների փունջ ու քաղաքական տեքստ է հիշեցնում՝ «Սաղ նախկիններն էին մեղավոր» շեշտադրմամբ:

Հետաքրքիր է՝ կրթական օրենսգրքով թույլատրելի լինելո՞ւ է, օրինակ, աստվածաբանի սարքովի դոկտորականով ռեկտորությունը կամ «խծբ» սկզբունքով դպրոցների տնօրենների նշանակումը, ինչպես հիմա է, կրթական օրենսգիրքը նախատեսելո՞ւ է ոլորտի ապակուսակցականացում, որտեղ իշխող ուժը ներկայումս տեղը տեղին արմատներ է գցել:

Օրերս հպարտորեն հայտարարվեց, որ իբր ուսուցիչները մինչեւ 400․000 դրամ աշխատավարձ են ստանալու, ինչն ակնհայտ սուտ էր, հատկապես որ դպրոցներում համարյա չկան ամբողջական դրույքով աշխատող մանկավարժներ: Ավելի ուշ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել էր, որ ընդամենը մեկ ուսուցիչ կա, որ կարող է հավակնել հավելավճարով 340․000 ստանալուն, որը ամենեւին էլ 400․000 չէ:

Եվ ի վերջո, տեսնես գալիք կրթական օրենագիրքը վետո դնելո՞ւ է Կառավարության ղեկավարի ստախոսության եւ այն տարածող ԿԳՄՍ նախարարի վրա: Ցավոք, այս իշխանության օրոք այլ օրենսգրքեր են խախտվում ու շրջանցվոում, կրթության օրենսգիրքն ի՞նչ է, որ «կուսական» մնա:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը