Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:35 29-04-2022

Փաշինյանի ստերը պատռում և գցում ենք աղբարկղը. «Ազատագրական» շարժման ակցիան՝ Կառավարության շենքի մոտ

«Ազատագրական շարժման» անդամներն արդեն չորրորդ օրն է՝ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Շարժման անդամներից Վահագն Չախալյանը, Արա Զոհրաբյանը, Վազգեն Պետրոսյանը և Նաիրի Հոխիկյանն իրենց ելույթներում խոսեցին մի քանի օր տեղի ունեցած ակցիայից։

Շարժման անդամ Արա Զոհրաբյանն ասաց, որ այսօվա բողոքի ակցիայի խորհուրդը Նիկոլ Փաշինյանի ստերից ազատվելն է։ Ակցիայի ընթացքում Զոհրաբյանն ընթերցեց պաստառների վրա գրված Փաշինյանի երեք ստերը և գցեց աղբամանը՝ հենց Կառավարոթյան շենքի դիմացից։

«Մենք ազատվելու ենք այն ստերից, որը այս տարիների ընթացքում քարոզել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես և խոստացել էինք, հիմա հենց Կառավարության շենքի մոտից կարդում և աղբն ենք նետում Փաշինյանի այն երեք կարևորագույն ստերը, որոնք ամենաշահարկվածն են։ Արհեստականորեն քաղաքացուն փոխանակ անվանի արժանապատիվ քաղաքացի, անվանեց նրանց հպարտ քաղաքացի՝ առանց բովանդակության։ Սուտ համար երրորդ՝ կոմպրոմիս չի՛ լինելու, մինչև վերջին կոպեկը իբրև վերադարձնելու են ժողովրդին։ Նիկոլին հավատացող ժողովուրդը մինչև հիմա սպասում է իր կոպեկի վերադարձին, սպասում են, որ թալանը վերադարձվի ժողովրդին։ Սուտ համար երկրորդ՝ իբր քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Այս խոսքերը Փաշինյանը հնչեցրել է 2018 թվականի հունիս ամսին։ Իսկ առաջին, ամենամեծ սուտն այն է, որ միգուցե այս սուտն ուրիշ պայմաններում չզբաղեցներ առաջին տեղը, բայց իր հետևանքով ու զգացմունքայնությամբ՝ այլընտրանք չի թողնում։ 2018 թվականի օգոստոսի 17-ին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր