Ներքին 4 տարի առաջ - 19:28 29-04-2022

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ փաստաբանները միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի իրավունքները

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պալատների ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն ծանոթնալու հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը և իրավական ոլորտում ունեցած ավանդին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։

Անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը՝ հայ ժողովրդի համար հատկապես այս դժվարին ժամանակներում, Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ բարեկամ երկրների փաստաբանները, հաղորդ լինելով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

Վեհափառ Հայրապետը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի շնորհիվ և բարեկամ ու հավատակից ժողովուրդների զորակցությամբ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը