Ներքին 4 տարի առաջ - 17:13 29-04-2022

Ծնողները պահանջում են,որ Փաշինյանը ձերբակալվի

Զոհվածների ծնողները վաղը բողոքի ակցիա են անելու։
Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամասի՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները երկու շաբաթ առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականին էին հանձնել հանցագործության մասին հաղորդում, որտեղ նշված է, որ 2020թ․ սկսված պատերազմի պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է եղել։ Նրանք, մասնավորապես, հղում էին կատարել ապրիլի 13-ին ԱԺ-ում Փաշինյանի արած հետեւյալ հայտարարությանը․ «Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո՛, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

Դատախազությունից զոհվածների հաղորդման վերաբերյալ, փոխանցում են․ «ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված եւ քննվող քրեական գործին կցելու եւ համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով»։ Դատախազության այդ որոշումից դժգոհ են հաղորդում ներկայացրած անձինք։

Զոհվածներից մեկի հարազատը՝ Եղիշե Զաքունցը, մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք ապրիլի 12-ին հաղորդում տվեցինք հանցագործության մասին, եւ մեր դիմումի վերաբերյալ մեզ պատասխանեց տվեցին, որ միանում է Հակակոռուպցիոնում քննվող ինչ-որ գործի։ Մենք դրան դեմ էինք, բայց բողոքարկեցինք, միաժամանակ ապրիլի 26-ին մեծ քանակությամբ ծնողներ հավաքվեցին, միասին գնացինք դատախազություն, 300 ստորագրություն հավաքեցինք, երեկվա դրությամբ մեր իրավաբանը պատրաստ էր, միջնորդություն պետք է ուղարկի Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեր հաղորդումը առանձնացնելու վերաբերյալ։ Մենք պահանջելու ենք, որ անջատվի մեր մասը, քանզի կա մարդու խոստովանում, որ մասսայական սպանություն է ՝ իր անգործության եւ որոշման հետեւանքով»։

Զաքունցը նշեց, որ, երբ իրենց հաղորդումը միացնում են այլ գործի, դա գործը «սառեցնելու» ձեւ է․ «Մենք չենք տեսնում, որ դատախազությունը գործ է անում եւ ընդունում է մեր դիմումը՝ որպես մարդասպանի սպանություն։ Ծնողները ոտքի են կանգնել, պահանջում են,որ ինքը ձերբակալվի։ Վճռական ենք տրամադրված։ Վաղը 17։00-ին մենք ակցիա ենք անելու Կառավարության շենքի մոտ, որից հետո դատախազություն կգնանք»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից