Ներքին 4 տարի առաջ - 13:59 29-04-2022

Ոչ մի կողմից են մարդ հավաքում, ոչ էլ՝ էն մի կողմից․ Արարատ Աղաբեկյանը՝ մարդկանց հավաքագրելու մասին


Արդեն մի քանի օր է՝ մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե քաղաքական իշխանությունները քննարկում են հանրահավաք իրականացնելու, յուրայիններին փողոց դուրս բերելու տարբերակը:

Նախօրեին նաև Oragir.news-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեղեկություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հիմա շատ լուրջ նախապատրաստական աշխատանքների մեջ է։

«Իրենք գիտեն, որ ընդդիմության հիմնական ակցիաները լինելու են առաջիկա օրերին։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասշտաբային հանրահավաք։ Մարզպետներին հանձնարարված է տեսնել, թե ինչքան մարդ կարող են բերել»։

Oragir.news-ը փորձեց ճշտել, թե արդյո՞ք մարզերի բնակիչների շրջանում տարածվում են տեղդեկություններ տարբեր մարզերից քաղաքական իշխանության կողմից մարդկանց կոնսոլիդացնելու մասին։

Մասնավորապես, Շուռնուխի նախկին համայնքապետ Արարատ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ իրեն չեն հասել։

«Քաղաքից ինֆորմացիա չունեմ, որ նման բան կա, բայց գյուղում չէ, ամեն մեկն իր բոստաններում է, գործ են անում․ գյուղում նման բան չկա։ Ոչ մի կողմից են մարդ հավաքում, ոչ էլ՝ էն մի կողմից։ Գյուղացիք ամեն մեկը գլուխները կախ իրենց գործին են, որ պիտի անեն, պրծնեն։ Արդեն գյուղում եմ ինչքան ժամանակ է, նման բան դեռ չկա»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ