Միտք 4 տարի առաջ - 17:56 28-04-2022

Մի խելքը գլխին քաղտեխնոլոգն ի՞նչ է, որ չունեք

Ընդդիմությունը մեկ տարվա մեջ երկորդ անգամ փորձում է նույն մեթոդներով, նույն տեխնոլոգիայով, եթե դա տեխնոլոգիա է, հեղափոխություն անել ու հեռացնել տեխնոլոգիաների միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում, Նիկոլին ընդդիմությունը փորձում է հեռացնել իր իսկ մեթոդներով, բայց ավելի վատ՝ «չինական» տարբերակով։ Այս մարդիկ այդպես էլ չկարողացան գտնել այն «զիյումինկան», որով կարելի է հասնել հաջողության փողոցային պայքարում։ Նիկոլին չեն կարող հեռացնել իր իսկ զենքով, քանի որ նրա մոտ այդ զենքից ավելի շատ կա՝ ավելի մեծ տրամաչափի փամփուշտներով։ Նույն մեթոդներն են կիրառում՝ քայլերթ, ակցիաներ, փողոց փակել, բայց ինչ-որ բան էլի չի ստացվում իրենց մոտ։ Նիկոլի մոտ էլ չէր ստացվում այնքան ժամանակ, մինչև գործի անցան արևմտյան քաղտեխնոլոգները։ Ընդդիմությունը փորձում է թանկարժեք հագուկապով ու շքեղ մեքենաներով հասարակ քաղաքացիների մոտ հայրենասիրության գաղափար արթնացնել, նրանց դրդել, որ հանուն հայրենիքի դուրս գան փողոց ու վռնդեն այս իշխանություններին, որ հետո իրենք գան ու էլ ավելի թանկ մեքենաներ սկսեն վարել։ Իսկ նրանց իշխանության բերած ժողովուրդը էլի շարունակի նույն չարքաշ կյանքով ապրել։ Նիկոլին հաջողվել էր ժողովրդին համոզել, որ ինքը գա իշխանության՝ «նախկին թալանչիներին» հարստահարելու է, հարուստների ձեռքից ունեցվածքը խլի և բաժանի աղքատներին։ Մարդիկ հավատացին ու նրան ձայն տվեցին․ իհարկե, հարուստների ձեռքից ունեցվածքը խլվեց որոշ չափով, բայց դա բաժանվեց միայն իրենց՝ նորահայտը հարուստների, Նիկոլի ու իր թիմակիցների միջև, աղքատներն էլ սկսեցին էլ ավելի աղքատանալ, բայց նրանց մտածողության մեջ մինչև հիմա դեռ շարունակում են մնալ այն հույսն ու հավատը, որ մի օր իրենց էլ է բաժին հասնելու նախկինների թալանածից, քանի որ նախկինները հարստացել են իրենց աղքատանալու հաշվին։ Ու այսպիսի աղքատ մտածողությամբ հասարակությանը ներկայիս ընդդիմությունը փորձում է հարուստ գաղափարներով տոգորել ու փողոց հանել ոչ թե հանուն փողի, այլ հանուն հայրենիքի։ Իսկ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական պոպուլիստական քայլն է կատարում․ ավելացնում է ուսուցիչների աշխատավարձը, որպեսզի այդ մի խավն էլ վաղը, թեև լինելով մտավորական, դարձյալ փողոց դուրս չգա հանուն հայրենիքի, քանի որ իրենց փորը վաղվանից ավելի կուշտ է լինելու՝ թեկուզ առանց Արցախի, առանց Սյունիքի, առանց Տավուշի, ու այսպես շարունակ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը