Միտք 4 տարի առաջ - 10:29 28-04-2022

Պլյուս-մինուս 50, ևս մեկը՝ պլյո՞ւս, թե՞ մինուս

Սրան ես ուղղակի չեմ դիմի, պարզապես երկրորդ դեմքով կգրեմ: Մանկության բյուրեղապակե երազանքն էր իշխանությունը, և մատուցվեց կապույտ եզրաշերտերով սկուտեղի վրա, ինչպես Բենդերին՝ միլիոնը: Օգտագործվեց կամ մսխվեց նույն կերպ: Բայց Բենդերինը զվարճալի արկած էր, սրանը՝ արյունոտ ընթացք: Սրա ուզածը իշխանություն էր, հասավ, բռնեց, փառավորվեց: Էլ գնալու տեղ չունի, ուրիշ երազ չկա: Բայց սրանը երազ չէր, մոլուցք էր: Երազը սիրուն բան է, մոլուցքը ինքն է: Այլ նմանություն պետք չէ փնտրել: Իշխանություն, որ սնվում է մեր արյունով: Երբեք այդքան բաց ու ոթող չի եղել մեր երակը:

Սրա անունն էլ չեմ տա: Սրա, որի երազների երազը ազդանշան տվող, դռոց-բռոց հանող ավտոշարասյունով փողոցն անցնելն է: Թե, մարդի՛կ, տեսե՛ք՝ ինքն է անցնում: Ի՜նչ տղա է: Բայց երազն այդքան չնչին ու նվաստ, այդքան ողորմելի չի լինում, ինչպես սրանն է: Իսկ նայե՞լ է այդ պահին մեքենայի ապակուց, թե ինչ զզվանք ու արհամարհանք կա մարդկանց դեմքին, ինչքան սրտխառնոց և հայհոյանք կա շուրթերին: Այն նույն մարդկանց, որ ազատ ու անկաշկանդ, պարզապես սովորական քայլում են փողոցով, իսկ դիմացից եկողը ժպտում է, բարևում: Այդ մարդն է ուժեղը, որ կարողանում է ոտքը վստահ դնել հողին, մենք՝ սովորականներս: Արդյոք ինքը կարո՞ղ է այդպես անսարսափ քայլել փողոցում, և քանի՞սն արդյոք կժպտան, կբարևեն: Թող փորձի, հասկանա՝ ով ինչ է վաստակել իր ապրած կյանքով:

Այդ քայլող սովորական մարդիկ են, որ փողոցում վատ զգացողին հասնում և օգնում են, գետում խեղդվող երեխա են փրկում, էլ չեմ ասում, թե ինչպես են օգնում վթարվածին: Ինչպես սրա վթարած կնոջն օգնեցին: Իսկ ինքը չիջավ մեքենայից, չմոտեցավ, չխոնարհվեց, ինչպես սիրում է՝ գյուղից գյուղ ընկած խոնարհվել, ծնկել, համբուրել: Սա այդ դեպքը չէ՞ր, թե՞ հպարտ չէր ու արժանապատիվ: Հայաստանի քաղաքացուն հպարտի փոխարեն դարձրեց նվաստ՝ արժանապատվությունը շպրտելով թշնամու առաջ, օտարի առաջ: Ինչպես ինքն է գետնաքարշ հեռու ու մոտ աշխարհի ոտքերի տակ: Որովհետև հպարտություն և արժանապատվություն երբեք չի եղել մեջ, և ուզեց մյուսներին տեսնել իր նման:

Սրա իշխանությունը արյուն է՝ պատերազմով, թե անպատերազմ: Արյուն է Արցախում, արյուն է Հայաստանի սահմաններին, արյուն է մայրաքաղաքում: Այդ արյունն ի՞ր ճակատին է գրված, թե՞ մեր ճակատագիրն է: Պլյուս-մինուս 50 ինչքանի՞ն, իսկ այս մեկը պլյո՞ւս է, թե՞ մինուս: Սրա մեջ չկա՞ մարդկային ոչինչ:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ