Արտաքին 4 տարի առաջ - 16:27 23-04-2022

Ինձ մի մեղադրեք դավաճանության մեջ. Գալկինը բացատրել է, թե ինչու է մեկնել Իսրայել  

Հումորիստ, երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսին Մաքսիմ Գալկինը բացատրել է, թե ինչու է մեկնել Իսրայել։ Instagram-ում (Ռուսաստանում արգելված սոցցանց, որը պատկանում է Meta ընկերությանը, որը ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել ՌԴ-ում) նա ընդգծել է, որ իր գործողություններում դավաճանություն չկա։

Գալկինը նշել է, որ սիրում է Ռուսաստանը և ռուս հանդիսատեսին, բայց իրավունք ունի սիրելու նաև այլ վայրեր, օրինակ՝ Իսրայելը։ «Այստեղ իմ ծնողները բուժվել են քաղցկեղից, իսրայելցի բժիշկները երկարացրել են նրանց կյանքը։ Ընդհանրապես ինձ շատ բան է կապում այս հողի հետ։ Այն ինձ համար նույնքան թանկ է, որքան Ռուսաստանը»,- հայտարարել է շոումենը:

Գալկինը հավելել է, որ որքան էլ ցանկանար ելույթ ունենալ Ռուսաստանում, այս պահին դա անհնար է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Նա որոշ ժամանակով տեղափոխվել է Իսրայել՝ հանգստանալու և ապագա համերգներին պատրաստվելու։ «Ես միշտ պատրաստ եմ ելույթ ունենալ իմ սիրելի ռուս հանդիսատեսի առջև՝ անկախ հոնորարից, և՛ մեծ, և՛ փոքր քաղաքներում։ Ինձ մի մեղադրեք դավաճանության մեջ, այստեղ դավաճանություն չկա»,- եզրափակել է հումորիստը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից