Ներքին 4 տարի առաջ - 14:57 22-04-2022

Հարկային մուտքերի առումով «սևերի» կառավարման տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել

2022թ.-ի հունվար-մարտ ժամանակային միջակայքում գործարար, ճանաչված քաղաքական գործիչ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մի մասը հարկ ու տուրքերի տեսքով պետական բյուջե է վճարել ավելի քան 6.3 մլրդ դրամ։ Նրանցից «Սիթի» սուպերմարկետների վճարած ընդհանուր գումարը կազմել է գրեթե 2 մլրդ 550 մլն դրամ։ «Սիթին» պրն Ալեքսանյանի ամենախոշոր հարկատուն է, որ 1000 խոշորների մեջ 14-րդն է։

Հանրապետության 15-րդ խոշոր հարկատուն ևս պատկանում է քաղաքական գործչին։ Դա «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն է՝ վճարած 2.48 մլրդ դրամի հարկ ու տուրքերով։ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» դեղագործարանը պետբյուջե է վճարել 964 մլն դրամ։ Նրա մյուս հայտնի ընկերությունը՝ «Ալեքս տեքստիլը», վճարած 196 մլն դրամ հարկերով 281-րդ հարկատուն է, իսկ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը վճարել է 136 մլն դրամ։

2021թ. առաջին եռամսյակում «Սիթին» պետական բյուջե էր վճարել 1.74 մլրդ դրամի հարկ ու տուրք և հազար խոշոր հարկատուների մեջ 16-րդն էր։ «Ալեքս ընդ հոլդինգը» վճարել էր 1.07 մլրդ ու 35-րդ հարկատուն էր։ «Նատալի ֆարմ» դեղագործարանը վճարել էր 989 մլն դրամի հարկ։ «Ալեքս տեքստիլը»՝ 286 մլն դրամ։ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը՝ գրեթե 100 մլն դրամով, 462-րդն էր։ Այս ընկերությունների վճարած ընդհանուր հարկերը կազմում էին 4.18 մլրդ դրամ։

2018թ. հունվար-մարտ ամիսներին «Ալեքս հոլդինգը» վճարել էր 3 մլրդ 350 մլն դրամ և 5-րդ խոշոր հարկատուն էր։ «Նատալի ֆարմը»՝ 822.6 մլն դրամ, «Ալեքս տեքստիլը»՝ 136 մլն։ 2018թ. առաջին եռամսյակում նշյալ ընկերությունները հարկ ու տուրքերի տեսքով պետական բյուջե էին վճարել 4.3 մլրդ դրամ։

2018թ.-ի առաջին եռամսյակում ճանաչված քաղաքական գործիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պետբյուջե էր վճարել 53.2 մլն դրամի հարկ ու տուրք, «Սիլ մաազան»՝ 51.8 մլն դրամի, «Հայէկոնոմբանկը»՝ 473.4 մլն-ի։ Այս տարվա առաջին երեք ամիսներին «Սիլ մաազան»՝ 104.6 մլն դրամ, «Սիլ ինշուրանսը»՝ 54.3 մլն դրամ, և «Հայէկոնոմբանկը»՝ 785.2 մլն դրամ են վճարել որպես հարկ ու տուրքեր։

Հանրապետության ճանաչված քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի կոնյակի-օղու-գինու կոմբինատը 2018թ. հունվար-մարտ ժամանակային միջակայքում վճարել է 231.4 մլն դրամի հարկ ու տուրք, 2021թ.-ի նույն ժամանակամիջոցին՝ 171.4 մլն, այս տարի՝ 375.7 մլն դրամի։

Քաղաքական գործիչ ու գործարար Հովիկ Աբրահամյանին պատկանող Մխչյանի գինու-կոնյակի գործարանը, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին խաղողի մթերումներ է իրականացրել, այդուհանդերձ 1000 խոշոր հարկատուների ցուցակում չկա, որովհետև, համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, չի գործում։ Նույնը վերաբերում է նրանց ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշ» հզոր ձկնաբուծական տնտեսությանը։

Փաստորեն հարկային մուտքերի առումով Փաշինյանի կառավարման տարիներին «սևերի» տարիների համեմատությամբ բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Ընդհակառակը՝ եթե նախկինում սրանցից որոշները, ելնելով իրենց պաշտոններից ու իրենց նկատմամբ լրատվական, հասարակական շրջանակներում դրսևորվող ընդգծված հետաքրքրությունից, ստիպված իրենց բիզնեսներից հարկային մուտքերի տեսքով որոշ մուծումներ անում էին, հիմա դա էլ չկա։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի