Արտաքին 4 տարի առաջ - 14:18 22-04-2022

Որոնք են Ուկրաինայում պատերազմի երկրորդ փուլի նպատակները. ռուս զինվորական

Ուկրաինայում «հատուկ գործողության» երկրորդ փուլում ռուսական զորքերի խնդիրն է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի ու հարավային Ուկրաինայի նկատմամբ և ապահովել ցամաքային միջանցք դեպի Ղրիմ։ Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Մինեկաևը՝ Սվերդլովսկի մարզի պաշտպանական արդյունաբերության միության նիստում։

Հատուկ գործողության երկրորդ փուլի մեկնարկից ի վեր, որն արդեն սկսվել է ընդամենը երկու օր առաջ, ռուսական բանակի խնդիրներից մեկը Դոնբասի և Հարավային Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է։ Դա թույլ կտա ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ, ինչպես նաև ազդել Ուկրաինայի տնտեսության կենսական կարևորության օբյեկտների վրա։


Միաժամանակ Մինեկաևը նշել է, որ Հարավային Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը կտա Մերձդնեստր դուրս գալու հնարավորություն, «որտեղ նույնպես նշվում են ռուսալեզու բնակչության նկատմամբ ճնշումների փաստեր»։

«Դատելով ամեն ինչից՝ մենք հիմա պատերազմում ենք ամբողջ աշխարհի դեմ, ինչպես Հայրենական մեծ պատերազմում էր, երբ ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը մեր դեմ էր։ Հիմա էլ նույնն է՝ նրանք երբեք չեն սիրել Ռուսաստանը»,- հավելել է զինվորականը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում