Ներքին 4 տարի առաջ - 12:35 22-04-2022

Պալատական փափուկ կյանքը կոշտացրե՞ց հոգիդ, Մարուքյան. Սերոբ Գասպարյան

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են:

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն Oragir.news-ի հարցին, թե ինչպես է գնահատում մարդկանց աջակցությունը՝ պատասխանեց, որ բանվորից մինչև պրոֆեսոր այցելում են և իրենց աջակցում։

«Ես ուզում եմ, որ ինձանով վերջանա այս չարիքը, որ չթողնենք մեր թոռներին։ Չեմ ուզի, որպեսզի մեր երեխաներն ու թոռները չանիծեն մեզ»։

Գասպարյանն ասաց, որ ինքն ուզում է, որ ամեն բան սիրով լինի։

Անդրադառնալով Oragir.news-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն միտքը, որ նոյեմբերի իննի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ՝ ասաց. «Ես շատ բան չեմ կարող ասել իր մասին, որովհետև հիշում եմ, թե ոնց էր եղբորս հոգեհանգստին երկու ժամ կանգնել։ Միայն կարող եմ ասել՝ պալատական փափուկ կյանքը կոշտացրե՞ց հոգիդ, Մարուքյան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում