Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:01 20-04-2022

Առինջի «Խաչքարերի դաշտը» կմաքրվի. կդադարեցվեն ապօրինի գործողությունները

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ)։

Այցի նպատակը տեղում առկա վիճակի ուսումնասիրությունն ու խնդիրների լուծումներ առաջարկելն է եղել: Հանդիպմանը ներկա է եղել նաև Առինջ գյուղի վարչական պատասխանատուն:

Տարիներ շարունակ, առանց լիազոր մարմնի թույլտվության, այդ տարածքում ապօրինաբար իրականացվել են թաղումներ՝ ինչի հետևանքով ավերվել են պատմական խաչքարերը և գերեզմանաքարերը։ Խնդիրները տեղում փաստագրելով՝ Առինջի համայնքապետի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն՝ նոր թաղումները և հողհատկացումները դադարեցնելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է կազմակերպել և իրականացնել մացառների և աղբի մաքրման աշխատանքներ։

Առինջ գյուղի «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանն ունի 219 ենթահուշարձան՝ 1 եկեղեցի (12-13 դդ.) և 218 խաչքար (5-20-րդ դդ.)։ 1266 թվակիր խաչքարը ցուցադրվում է Լուվրի թանգարանում, իսկ 1523 թվակիրը՝ Սարդարապատի ազգագրական թանգարանում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև