Ներքին 4 տարի առաջ - 13:34 14-04-2022

Մեզ ասում էին, որ Շուշին հանձնել ենք, բայց պատերազմը Շուշիի համար է եղել. Փաշինյան

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։

Եզրափակիչ ելույթով հանդես եկող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր երեկվա ելույթի հետ կապված մի քանի արձագանքի։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային փաթեթին՝ ասաց, որ երբ Սարգսյանն ասում էր, որ Լաչինի միջանցքը այսպես կամ այնպես պետք է լիներ, Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա, դա հետո պետք է քննարկվեր։ Այս փուլային փաթեթին մի փուլ էլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը. «Հիմա ասում են մեզ, որ Ղարաբաղը հանձնեցին, հանձնում են կամ ուզում են հանձնել։ Եթե մենք ուզենայինք Ղարաբաղը հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք՝ դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»։

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը միշտ ասել է, որ առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու։ Թող ադբեջանցիները գան ու ապրեն Ղարաբաղում, իրար հետ կապրեն, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն, հետո՝ հարյուր տարի հետո կնայենք, բայց որևէ այլ պայմանի հետ իրենք համաձայն չեն. «Մեզ ասում էին, որ Շուշին հանձնել ենք, բայց պատերազմը Շուշիի համար է եղել։ Ինչի մենք չէինք մտածո՞ւմ պատերազմը կանգնեցնելու մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին