Ներքին 4 տարի առաջ - 19:57 11-04-2022

«Ծռերը» փորձում են Նիկոլի հետ փայ մտնել Արցախի կործանման մեջ

Սա ապրիլի 9-ին «Սասնա ծռեր» կոչված ահաբեկչական խմբավորման հրավիրած հանրահավաքին հնչած ելույթներից մի հատված է։ Հեղինակը սրտային վիրաբույժ Վահե Գասպարյանն է։ Նա է իր ելույթում Արցախը Հայաստան համարել և վերջակետ դրել։ Ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, եկած-չեկած, հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և սկսվեց Արցախի վերջը, որը, եթե այսպես շարունակվի, կավարտվի Հայաստանի վերջով։ Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ դրեց Արցախի տապանաքարը և հիմա զբաղված է այդ տապանաքարն ամրացնելու աշխատանքներով, կողքերը ցանկապատ է ուզում քաշել, բետոն լցնել, որ Արցախը հանկարծ այլևս երբեք չվերակենդանանա և դուրս չգա իր դրած տապանաքարի տակից ու չթքի իր երեսին՝ որպես Արցախի միակ և բացառիկ կործանիչ։

Եվ «Սասնա ծռերը», որոնք ռեբրենդինգ են իրենց արել՝ դառնալով «Ազգային ժողովրդավարական բևեռ», որպեսզի մարդիկ չասոցացնեն իրենց 2016-ին ՊՊԾ գունդը գրաված և երեք ոստիկանի մահվան պատճառ դարձած ահաբեկչական խմբավորման հետ, ուզում են փայ մտնել Նիկոլ Փաշինյանի արցախակործան գործունեությանը։ Դրա համար էլ իրենք այսօր հրապարակներից հայտարարում են նույնը, ինչ Փաշինյանը, որ վաղը, երբ հասնեն իրենց վերջնական նպատակին ու կործանեն Արցախը, և դրա համար ինչ-որ ուժեր որոշեն պարգևատրել, «Սասնա ծռերը» անմասն չմնան այդ «պրեմիաներից»։ Այսինքն՝ ընդամենը բիզնես է «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» վտանգավոր կարգախոսը, ուրիշ ոչինչ։

Արցախի գոյության հաշվին նախկին իշխանությունները հարստացան և բարգավաճեցին՝ դրա անվան տակ պահելով իրենց իշխանությունը, այսօր էլ այս իշխանություններն ու դրա ահաբեկչական արբանյակները Արցախի կործանման հաշվին են փորձում իրենց չարքաշ գոյությունն ու երկարակեցությունն ապահովել։ Դրա համար էլ կռիվ են տալիս Արցախի դրոշի հետ, ներկը ձեռքերն առած՝ որտեղ Արցախի դրոշ են տեսնում, հարձակվում են վրան ու ներկում, որ վաղը «պրեմիա» բաժանելիս դա կոխեն բաժանողների աչքը, որպեսզի իրենց փայն ավելի մեծ լինի՝ որպես Արցախի դեմ ավելի «հայրենասիրաբար» պայքարած ուժեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում