Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:54 06-04-2022

Մեզ այլ ելք չի մնում․ Հրապարակ

Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ այսօրվա հանդիպմանն ընդառաջ, վերջին օրերին Արցախի քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական խորհրդակցություններ են գնում, քննարկում են առաջիկա զարգացումները եւ իրենց անելիքները։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Փաշինյանին ստիպում է օր առաջ ստորագրել իր ներկայացրած հինգ կետի տրամաբանությամբ կազմված խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է Արցախի վերջնական կապիտուլյացիա, Արցախը դնել Ադրբեջանի կազմում։ Եթե Բրյուսելում փաստաթուղթը ստորագրվի, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, որոշել են հաջորդ իսկ վայրկյանից Արցախում քաղաքական գործընթացներ սկսել՝ Արցախը Ռուսաստանի կազմում ներգրավվելու ուղղությամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օարթերթը։

««Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են։ Ինչպես հայտնի է, ապրիլի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ առաջին նախագահի հետ, որպես կանոն, նախկին ու ներկա նախագահների հանդիպումները միշտ տեղի են ունենում վճռորոշ գործընթացների նախաշեմին։ Ըստ ամենայնի՝ Արայիկ Հարությունյանը գնացել է խորհրդակցելու մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի հետ»։



Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ