Արտաքին 4 տարի առաջ - 19:04 05-04-2022

Զելենսկին ենթադրել է, որ Պուտինի հետ հանդիպում չի լինի

Պուտինի հետ հանդիպում կարող է չլինել, բայց նույնիսկ Բուչայում տեղի ունեցած ողբերգությունից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ, երեքշաբթի համաուկրաինական հեռուստամարաթոնի շրջանակում հեռարձակված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Պարզապես ասել՝ եկեք այսօր ոչ մի բանի մասին չխոսենք, ամենահեշտ դիրքորոշումն է, ամենադժվարն ասելն է, թե նրանք ինչ են արել, նրանց որպես թշնամի ճանաչելը և միևնույն ժամանակ հանդիպելն ու ելք գտնելը՝ միաժամանակ չկորցնելով սեփական տարածքը»,- նախագահի խոսքերը մեջբերում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ամենից շատ դիտված