Արտաքին 4 տարի առաջ - 19:08 04-04-2022

Զելենսկին ժամանել է Բուչա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ հայտնաբերվել են խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների ապացույցներ։

Նա զննել է ճանապարհն ու ոչնչացված ռուսական տեխնիկան և զրուցել տեղի բնակիչների հետ։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում։

BBC-ի թղթակցի հարցին, թե արդյոք նա դեռևս հնարավո՞ր է համարում Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելը, նա պատասխանել է. «Այո՛, քանի որ Ուկրաինան պետք է խաղաղություն գտնի: Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք: Մենք կշարունակենք մեր դիվանագիտական ​​և ռազմական ջանքերը»:

Ռուսաստանը հերքում է իր զինվորականների մասնակցությունը Բուչայի ջարդերին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հրապարակված ապացույցները բեմադրված է անվանել։

Ամենից շատ դիտված