Արտաքին 4 տարի առաջ - 21:33 03-04-2022

Բուչայում արված լուսանկարները «կիևյան ռեժիմի հերթական բեմադրությունն են»․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում զոհված խաղաղ բնակիչների լուսանկարներն ու տեսանյութերը «հերթական սադրանք են» և «Կիևի ռեժիմի հերթական բեմադրությունը՝ արևմտյան լրատվամիջոցների համար»։
«Այն ժամանակահատվածում, երբ Բուչա բնակավայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից», - հայտարարությունն է մեջբերում «Զվեզդա» հեռուստաալիքը:
Պատերազմի սկզբից մինչև մարտի վերջին օրերը ռուս զինվորականների կողմից վերահսկվող Կիևի շրջանի տարբեր բնակավայրերում տասնյակ զոհվածների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են ապրիլի 2-ի երեկոյան։ Դրանցում, մասնավորապես, երևում են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք կապած ձեռքերով ընկած են փողոցներում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի