Միտք 4 տարի առաջ - 21:55 01-04-2022

Վահագն Խաչատուրյան պլյուս ԵՊՀ, մինուս քվանտային ֆիզիկա և Արցախ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մայր բուհ, այցելել ու խոստում է տվել՝ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը: Թե ինչպես, դեռ պարզ չէ, հերթապահ արտահայտություն էր, որ արվեց: Ինքնակոչ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասել է, որ ավանդույթ է ՀՀ նախագահների՝ ԵՊՀ այցելելը:

Ի դեպ, նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Մայր բուհ այցելելով, խոսում էր տնտեսական, մշակութային, բիզնես կապերի ստեղծման ու ամրապնդման գործընթացի, կրթական ոլորտի բարեփոխումների, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հայ համայնքի գործունեության մասին: Նրա սիրելի թեմաներից մեկն էլ, որին վստահաբար հղումներ էր անում, քանի որ հանդիպումների մասնակիցների մեծամասնությունը դրանից գլուխ չէր հանում, քվանտային ֆիզիկան էր:

Իսկ ի՞նչ կարող է խոսել ՔՊ-ական նախագահը՝ գուցե իր նախկին գործատու Խաչատուր Սուքիասյանի բանկի՞ց, Փաշինյանի խաղաղության դարաշրջանի՞ց ու կիրթ Ալիևի՞ց… Այս մասին, ցավոք, ԵՊՀ մամուլի հաղորդագրությունը «լռում» է: Ի դեպ, մեկ այլ Արմեն Սարգսյանի ու ԵՊՀ-ի մասին: 2021 թ. հոկտեմբերի 15-ին, երբ Հովհաննես Հովհաննիսյանը դեռևս ժամանակավոր պաշտոնակատար էր, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, թե Մայր բուհը կանգնել ու մշտապես կանգնած է լինելու Արցախի կողքին: Տեսնես հիմա է՞լ է նույնը պնդում, երբ իր «շեֆ» Փաշինյանի համար «Արցախն այլևս Հայաստան չէ և վերջ», և Արցախի հետ կապված ամեն հարց նա տեղավորում է միայն ռուսական պատասխանատվության տիրույթում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը