Արտաքին 4 տարի առաջ - 14:43 01-04-2022

ՌԴ է ժամանել սիրիացի վարձկանների առաջին խմբավորումը. NYT

Ռուսաստան է ժամանել սիրիացի վարձկանների առաջին կոնտինգենտը՝ մինչ Ուկրաինա ուղարկվելը ռազմական պատրաստություն անցնելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ խմբավորման կազմում ընդգրկված է առնվազն 300 զինվոր սիրիական բանակի դիվիզիայից, որը սերտորեն համագործակցել է Բաշար Ասադի կողմից մարտնչած ռուս սպաների հետ։

Ընդգծվում է, որ ամբողջ Սիրիայում հավաքագրողները «կազմում են հազարավոր հետաքրքրվողների ցուցակներ», որոնք պետք է ստուգվեն երկրի հատուկ ծառայությունների կողմից՝ նախքան Ռուսաստանի Դաշնություն ուղարկվելը։

Ինչպես գրում է NYT-ը, վերջին տարիներին Սիրիան վերածվել է վարձկաններ արտահանող երկրի։ Երկրի ուժերը ռազմական գործողությունների են մասնակցել Լիբիայում, Ադրբեջանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, իսկ այժմ էլ՝ Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան