Ներքին 4 տարի առաջ - 01:02 29-03-2022

Խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր են առաջ քաշվելու. հրամանատարություն

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսպիսի հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքը:
Հայտարարությանը կից հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում են տասնյակ խաղաղապահներ՝ տանկերի վրա, ծառայություն իրականացնելիս:

Հայտարարությամբ հիշեցվում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը՝ Փարուխ բնակավայրի ավերակների տարածքում, որով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Հայտարարությամբ արձանագրվում է. «Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներք: Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի