Թբիլիսիի ծայրամասում գտնվող գազալցակայանում պայթյուն է որոտացել
Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի Վարքեթիլի թաղամասի գազալցակայանում, հաղորդում են լրատվամիջոցները։ «Ֆորմուլա» հեռուստաընկերության տվյալներով, տուժել է երկու մարդ։ Ականատեսները պատմել են, որ նախ բռնկվել է ավտոմեքենան, որից հետո կրակը տարածվել է գազալցակայանի վրա։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն արդեն մարվել է։