Ներքին 4 տարի առաջ - 13:44 26-03-2022

Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։