Խոսք 4 տարի առաջ - 21:23 25-03-2022

Հայաստանը ԳՇ պետ ունի․ Մովսես Հակոբյան

«Ես ռազմական իրավիճակին չեմ տիրապետում»,- պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե ինչ դիտարկումներ ունի Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Նշենք, որ Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծել, իսկ երեկ էլ գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, տարհանվել է Խրամորթի բնակչությունը, որոշ տեղեկություններով էլ՝ Քարագլխում ռազմական գործողություններ են ընթանում։

Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի այս գործողությունները։ ԳՇ նախկին պետը պատասխանեց․ «Հետևեք Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը և իրենց նախագահի հայտարարություններին, այնտեղ շատ հստակ ասվում է ամեն բան»,- պատասխանեց Հակոբյանը։

Հարցրինք նաև, թե նորմա՞լ է, որ Հայաստանը նման վտանգավոր պայմաններում դեռևս չունի ԳՇ պետ․ Արտակ Դավթյանին ազատելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի չի նշանակել այդ պաշտոնում, Հակոբյանը պատասխանեց․ «Հայաստանը գլխավոր շտաբի պետ ունի․ կա մարդ, որ կատարում է գլխավոր շտաբի պետի պարտականություն»։

Նշենք, որ այժմ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է Կամո Քոչունցը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ