Ներքին 4 տարի առաջ - 23:57 22-03-2022

Շիրակի մարզում տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն է բացվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Խոջոյանը մարտի 22-ին մասնակցել են Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի բացմանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ և ֆերմերներ։

«Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կենտրոնի կայացման գործում և հավելել․ «Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կենդանիների գենետիկ բարեփոխումներին, որի վառ օրինակն է այս կենտրոնը։ Գյուղատնտեսական կենդանիների գենետիկ բարեփոխումների ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, իսկ այսօր կսկսվեն մանր եղջերավոր կենդանիների գենետիկ բարեփոխումները նաև Ազատան համայնքում»։

Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է է նախաձեռնության կարևորությունը ոլորտի զարգացման հարցում և ավելացրել, որ տեղական ինքնակառավարման մարմիների և միջազգային գործընկերների ուժերը համադրելով՝ փորձ է արվել կենտրոնի միջոցով նոր մշակույթ ստեղծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը