Ներքին 4 տարի առաջ - 19:38 21-03-2022

Չենք հաշվել, թե ՏՏ ոլորտի քանի ընկերություն է տեղափոխվել ՀՀ. Վահան Քերոբյան

«Էկոնոմիկայի նախարարությունում իրագործվում է Կառավարության նոր ծրագիրը, որը բխել է 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրից, դրա մեջ մտնում են նաև կառուցվածքային փոփոխություններ»,- «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսում օգտատերերի հարցերին պատասխանելիս ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանն ասաց, որ նախարարությունում բացառվել է ներքին մրցույթ գաղափարը և ցանկացած աշխատակից գիտակցում է, որ արտաքին մրցակցություն է լինելու՝ անձնական աճի համար։

Անդրադառնալով հարցին, թե ինչու բանկերը գյուղվարկեր չեն տալիս, ասաց, որ վարկավորման այն առավելագույն տոկոսը, որն իրենք նշել են, այլևս ձեռնտու չեն համարում, և փոփոխություններ են կատարվում համապատասխան ծրագրերում, որպեսզի գյուղվարկերը շարունակեն հասանելի դառնալ, և էֆեկտիվ ֆինանասվորման տոկոսը փոքր ինչ կբարձրանա, որովհետև ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է, բայց այնուամենայնիվ այդ վարկերն ավելի էժան կլինեն, քան շուկայական վարկերն են, իսկ Կառավարությունը զգալի սուբսիդավորում կիրականացնի։

Անդրադառնալով հարցին, թե որքան ՏՏ ոլորտի մասնագետներ են տեղափոխվել ՀՀ, ասաց, որ սովորաբար տարվա այս եղանակին եկողների և գնացողների քանակը բացասական էր, բայց հիմա եկողներն ավելի շատ են՝ մոտ հիսուն հազարի չափով, քան գնացողները, որոնց կեսը ՌԴ քաղաքացիներ են, կեսը՝ ՀՀ. «Ընկերություններ չենք հաշվում, մեր առաքելությունը մարդասիրական է, որպեսզի այն մարդիկ, ովքեր տեղափոխվում են ՀՀ, կարողանան մի բանով զբաղվել»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան