Արտաքին 4 տարի առաջ - 13:32 20-03-2022

Պենտագոնն անվանել է պատերազմում ՌԴ-ի «բացթողումները»

ԱՄՆ-ը «մի շարք բացթողումներ» է ֆիքսել ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման ընթացքում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, գրում է CNN-ը։

Նրա խոսքով, ռուսական զորքերը լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունեն, նաև ՌԴ բանակը չի կարողանում «նորմալ օգտագործել մարտավարական հետախուզությունը» և «օդային ուժերի ու ցամաքային մանևրների ինտեգրում անել»։

«Կան մի շարք բաներ, որոնք մենք ակնկալում էինք տեսնել, բայց այդպես էլ չտեսանք: Եվ ռուսներն իսկապես որոշ խնդիրներ ունեին: Կարծում եմ, Ռուսաստանը ծրագրել էր արագ շարժվել և շատ արագ գրավել մայրաքաղաքը, նրանք չկարողացան դա անել»,- հայտարարել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է Ուկրաինային օգնություն տրամադրելու վրա, որը «կարող է փոխել իրավիճակը» և անում է «ամեն ինչ՝ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ պաշտպանելու համար»։

Նա նաև հիշեցրել է, որ Բայդենն արդեն հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։

«Եթե ԱՄՆ-ն ոչ թռիչքային գոտի սահմանի Ուկրաինայի երկնքում, ապա դա կնշանակի ռուսական ինքնաթիռների և ավիացիոն համակարգերի ոչնչացում Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում։ Հետևաբար, կստացվի, որ մենք պատերազմում ենք Ռուսաստանի հետ: Երկու միջուկային երկրների միջև հակամարտություն ոչ ոք չի ուզում տեսնել: Դա վատ է տարածաշրջանի համար, վատ է ամբողջ աշխարհի համար»,- ասլ է սթինը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․