Ներքին 4 տարի առաջ - 10:38 14-03-2022

Mazda 6-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, տաղավարն ու հայտնվել մայթին

Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանը, իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով՝ տապալել տաղավարը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, նրանք մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տապալված էլեկտրասյունը տեղափոխել ավտանգ վայր, մայթից հեռացրել են տաղավարի կոտրված մասերը, այնուհետև սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, քանի որ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները ողջ գիշեր կատարել են ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում