Արտաքին 4 տարի առաջ - 20:47 13-03-2022

Ուկրաինացի փախստականներին կարող են տեղավորել ռուս օլիգարխների տներում


Պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների բրիտանական անշարժ գույքը կարող է օգտագործվել ուկրաինացի փախստականների համար, ասել է Բնակարանային, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Մայքլ Գոուվը։
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ուսումնասիրում է իրավական դաշտը, որի հիման վրա պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների տները կարող են օգտագործվել հումանիտար նպատակներով։
Նախարարն ընդունում է, որ սա աննախադեպ նախաձեռնություն է օրենքի տեսակետից, և խոսքը, իհարկե, բռնագրավման մասին չէ, այլ միայն այն ժամանակահատվածում, երբ սեփականատերերի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, բնակարանը միայն այդ ընթացքում օգտագործելու մասին։
«Եթե ձեր հարստությունը և ձեր ազդեցությունը ուղղված են Պուտինին աջակցելուն և նրա համար հարմարավետ կյանք ստեղծելուն, չնայած նրան, թե ինչ է նա անում, ապա վախենամ, որ դուք ստիպված կլինեք ընդունել դրա հետևանքները», - ասել է Գոուվը:
Ընդ որում, նախարարը պատրաստ է փախստականներին տեղ հատկացնել սեփական տանը, բայց նախ, ըստ նրա, պետք է կարգավորի մի շարք հարցեր՝ հաշվի առնելով իր պաշտոնը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրի այն քաղաքացիները, որոնք առնվազն վեց ամսով անվճար ժամանակավոր ապաստան կտրամադրեն Ուկրաինայից փախստականներին, իշխանություններից ամսական 350 ֆունտ ստեռլինգ կստանան՝ ի նշան երախտագիտության։
Բացի այդ, տեղական իշխանությունները 10000 ֆունտ ստեռլինգ կստանան յուրաքանչյուր փախստականի համար՝ որպես աջակցության միջոց: Դպրոցական տարիքի երեխաների համար այս գումարն էլ ավելի մեծ կլինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով