Ներքին 4 տարի առաջ - 17:59 12-03-2022

Դա ի՞նչ կարևոր է, այն դպրոցական դասագիրք չէ. «Հաշ ընդ հաշ պրինտ» հրատարակչության տնօրեն

Մարգարիտա Սադոյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրառում էր կատարել, համաձայն որի՝ «Հաշ ընդ հաշ պրինտ» հրատարակչության «Երկրներ և դրոշներ» դպրոցական հանրագիտարանում «Արցախի դրոշը ստեղծվել է 1992 թվականին, ՀՀ դրոշի նման» նախադասության մեջ Արցախի փոխարեն գրված է Ալբանիա, իսկ գրքի շապիկին պատկերված հայկական դրոշը ռուսական դրոշի շարունակությունն է։ Ըստ Սադոյանի՝ դպրոցում անգամ վիճել են բարձր դասարանի աշակերտներն ու ուսուցիչները։

Oragir.news-ը կապ հաստատեց «Հաշ ընդ հաշ պրինտ» հրատարակչության տնօրեն Հովհաննես Առուստամյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք սխալմո՞ւնք է եղել, թե՞ ոչ։
Առուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի փոխարեն Ալբանիա բառը գրքի սխալմունքն է եղել. «Գիրքը հիմա հանելու ենք վաճառքից, ասել ենք՝ հավաքեն, վերահրատարակելու ենք տասն օրից, չհասկացա՝ այդ ո՞ր գրքի մեջ են տառասխալի համար նման պատմություն սարքում։ Պարզ հայերենով գրված է ամեն ինչ, ուղղակի «Արցախ» բառի փոխարեն գրված է «Ալբանիա»»։

Հարցին՝ համարժե՞ք են «Արցախ» և «Ալբանիա» բառերը, մեր զրուցակիցն ասաց, որ եթե ցանկանային «Արցախ» բառը փոխել «Ալբանիա» բառով, ապա ամբողջն այդպես կլիներ։
«Դա ի՞նչ կարևոր է, մեկ է՝ դպրոցական դասագրքերում չի, ընդամենը ձեռնարկ է, չնայած երեխայի համար է նախատեսված, ոչ սեփական գիրք է, ոչ էլ պետական՝ դպրոցներում դասավանդելու համար, դրոշների մասին գիրք է, էլի, չեմ հասկանում՝ կոնտեքստից ինչո՞ւ եք վերցնում կտրում. խմբագիրը սխալ է արել, ինչո՞ւ սարքեցիք հայոց պատմություն, մարդ ա, սխալվել ա, չի՞ եղել ձեզ հետ նման բան, որ սխալվեք, ձեռագիր չի, կոնտեքստից կտրելը ճիշտ ա՞, թե՞ չէ»։

Անդրադառնալով գրքի շապիկին, որի վրա ՌԴ դրոշն է, իսկ շարունակությունը ՀՀ դրոշն է՝ տնօրենը զայրացավ. «Շուռ ենք տալիս՝ դառնում է Նիդեռլանդների դրոշը, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, բա որ շուռ տաք, կարող եք նայել նաև Ֆրանսիայի դրոշը, ես զարմանում եմ՝ պարա՞պ եք. եթե ուզում եք իմանալ, ալբանական դրոշը ստեղծվել է ՀՀ դրոշի նման, մենք Արցախին վարկաբեկող բան չենք անում»։
Ուսումնական ձեռնարկով սովորեցնում են միջնակարգ դպրոցում, բայց փաստորեն տնօրենի համար ընդամենը խմբագրի սխալմունք է, որին պատժելու ցանկություն էլ չունի։

«Երկրներ և դրոշներ» դպրոցական հանրագիտարանը նախատեսված է միջնակարգ դպրոցների աշակերտների համար, ինչը կարծես այնքան էլ չի հուզում հրատարակչության տնօրենին։
Oragir.news-ը փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ, սակայն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեցին, իսկ գրքի հեղինակները շարունակում են մնալ անհայտ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը