Ներքին 4 տարի առաջ - 14:45 12-03-2022

Հայտնի է՝ ովքեր են Հայաստանի կարատեի առաջնության չեմպիոնները

Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատական մրցակարգում՝ Միխայիլ Մխիթարյանը:

Տղաների անհատական կումիտե մրցակարգում 2022 թվականի Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Հովհաննես Կարապետյանը (-60 կգ քաշային կարգ), Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Դավիթ Մակյանը (-75 կգ), Եղիշե Ալեքսանյանը (-84 կգ) և Մարտին Մուրադյանը (+84 կգ):

Աղջիկների անհատական կումիտե մրցակարգում էլ Հայաստանի չեմպիոն են դարձել Ալիսա Ասոյանը, Ելենա Գասպարյանը (-50 կգ), Անուշ Մարուքյանը (-61 կգ) և Անիտա Մակյանը (-68 կգ):

Մրցաշարի պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, ով Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ ֆեդերացիային ցուցաբերած աջակցության համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը