Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:24 11-03-2022

Իվան Ուրգանտն Իսրայել է մեկնել. ԶԼՄ-ներ

Համառուսաստանյան գլխավոր հեռուստաալիքի՝ Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հայտնի ժամանցային շոուի հաղորդավար Իվան Ուրգանտը լքել է Ռուսաստանը, հաղորդում է ռուսական Baza տելեգրամյան ալիքը։

Հաղորդվում է, որ Ուրգանտն Իսրայել է մեկնել օրեր առաջ։

BBC-ի ռուսական ծառայությունը զանգել է Ուրգանտի բջջային հեռախոսին։ Հաղորդավարը չի պատասխանել զանգին, դրա փոխարեն միացել է ինքնապատասխանիչը՝ եբրայերեն ասելով, որ բաժանորդը հասանելի չէ. «Cellcom-ը ողջունում է Ձեզ։ Այս զանգը հնարավոր չէ հաստատել։ Խնդրում ենք նորից փորձել»։

Cellcom-ն Իսրայելի երկրորդ խոշորագույն բջջային օպերատորն է և իսրայելական կապի ընկերություն:

Ամենից շատ դիտված