Ներքին 4 տարի առաջ - 18:14 09-03-2022

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարի հետ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 9-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիայի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆի հետ:

Նախարարն անդրադարձել է գերատեսչության և ՄԱԿ-ի կառույցների միջև իրականացվող համագործակցության ծրագրերին: Մասնավորապես, ՄԱԶԾ-ի և ԱԻ նախարարության համատեղ «Աղետների ռիսկի նվազեցման և պատրաստվածության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում իրականացվել են «Ազգային ԱՌՆ ռազմավարության և Հյոգոյի գործողությունների շրջանակային ծրագրի (ՀԳԾ) իրականացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման», «Աղետների ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգման և համագործակցության», ինչպես նաև «Աղետների և կլիմայի ռիսկի կառավարման ինտեգրում` համայնքային, տեղական և քաղաքային զարգացման գործընթացներում» ծրագրերը:
Կարևորվել է նաև ազդարարման համակարգերով սահմանամերձ բնակավայրերի ապահովման հարցում ցուցաբերած աջակցությունը։

Համաձայն ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման հնգամյա ծրագրի՝ մշակվել է «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների» պլանը:

Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-4-ը Հայաստանում նախատեսվում է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման քննության անցկացումը: Վերաորակավորման քննությանը նախորդելու է 2022 թվականի ապրիլի 25-ից 29-ն անցկացվելիք հայկական թիմի նախնական վերաորակավորման 36-ժամյա դաշտային վարժանքը:

Տիկին Լիլա Պիտերս Յահիան վերահաստատել է իրենց կողմից նախարարության հետ համագործակցության ծրագրերի զարգացման և ընդլայնման պատրաստակամությունը:

Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով ԱԻՆ համագործակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ՄԱԿ-ի կառույցների հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի