Ներքին 4 տարի առաջ - 11:53 07-03-2022

Գևորգ Ավետիսյանը ուղերձ է հղել Երևանի մետրոպոլիտենի շահագործման 41- ամյակի առթիվ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը մետրոպոլիտենի շահագործման 41- ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուղևորներ, սրտանց շնորհավորում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 41-րդ տարեդարձի առթիվ։
Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը։

Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի մետրոպոլիտենի անցած 41 տարիներին և երախտագիտությամբ հիշելով կառուցողներին և շենացնողներին՝ շնորհակալության առանձնահատուկ խոսքերը պիտի ուղղենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մետրոպոլիտենի զարգացման ու կայացման հարցում։

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։

Սիրելի՛ հայրենակիցներ, մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը»:


Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի