Արտաքին 4 տարի առաջ - 22:28 04-03-2022

«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Facebook-ը

«Ռոսկոմնադզորը» որոշել է արգելափակել Facebook սոցիալական ցանցը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

Ինչպես պարզաբանել են Ռոսկոմնադզորում, նման միջոցներ ձեռնարկվել են ռուսական լրատվամիջոցների սահմանափակ հասանելիության պատճառով։