Ներքին 4 տարի առաջ - 22:34 04-03-2022

Ի՞նչ կլինի, եթե հայերը քիչ աղ ուտեն

Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա աղաման դնելն արգելվելու է։ Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է, որն առաջարկում է ՀՀ որոշ օրենքներում լրացումներ կատարել և հանրային սննդի օբյեկտում, առանց սպառողի պահանջի, աղաման դնող տնտեսվարողին տուգանել 30 հազար դրամով:Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Նշվում է նաև, որ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը։

Կա 2 վարկած, թե Կառավարությունն ինչու է այսպիսի նախագիծ առաջարկում։ Առաջին վարկածով՝ այս նախագծի հետաքրքրությունը հանրային սննդի օբյեկտներին տուգանելն է։ Այսինքն՝ սա լրացուցիչ հարկատեսակ է։Եվ անկախ այն բանից, թե ինչպես կկիռարվի այս նոր նորմը, դրանից տուժելու է հանրային սննդի օբյեկտի տերը, տնօրենը, աշխատողը, մեծ հաշվով՝ ՀՀ քաղաքացին։ Հնարավոր է, որ այս նախագծի դեմ կըմբոստանան ոչ միայն հանրային սննդի տերերն ու աշխատողները, այլև հանրային սննդի ավանդական հաճախորդները, քանի որ այս նախագիծն ուղղակի առնչվում է նրանց արժանապատվությանը։

Երկրորդ վարկածով՝ այս նախագծի նպատակն է պարզել, թե ի՞նչ կլինի, եթե մարդիկ, տվյալ դեպքում՝ հայերը սկսեն քիչ աղ ուտել։ Հայտնի է, որ աղի կիրառումը ազդում է ոչ միայն առողջության, այլև մարդու վարքաբանության վրա։ Աղ քիչ ուտող մարդը թույլ է զգում, պասիվ է, իներտ՝ շրջապատի նկատմամաբ։ Իսկ հայերը, համեմատաբար, եռանդուն են, ընկերասեր, տաքարյուն, կռվարար։ Հետևաբար՝ հայերը աղ քիչ ուտելու դեպքում կարող են կորցնել իրենց դեմքը։ Եվ ենթադրելի է, որ հայերի ավանդական դիմագծի պաշտպանները, որոնք քիչ չեն մեր հասարակության մեջ, ևս հախուռն կըմբոստանան աղ ուտելու պետական արգելքի դեմ։

Ուշագրավ է նաև այն, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած աղ ուտելու արգելքի մասին նախագիծը, ենթադրաբար, դրամաշնորհային ծրագիր է, քանի որ հիմնավորման մեջ բազմիցս հիշատակվում են ԱՀԿ-ն, ԱՀԿ-ի չափանիշները, ուսումնասիրություններն ու փաստարկները։ Հետևաբար՝ աղ ուտելու արգելքը գլոբալ մարտահրավեր է, որի առաջին փորձադաշտը դարձել է մեր երկիրը։ Բայց սա վերջին արգելքը չի լինելու։ Հաշվի առնելով, որ աղը շատ է կիրառվում մսային ուտեստների մեջ, ապա հաջորդ արգելքը կվերաբերվի միս ուտելուն։ Իսկ հիմնավորումը կլինի այն, որ միս պատրաստելու ժամանակ շատ կրակ է վառվում, ինչը գլոբալ տաքացման հիմնական պատճառն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր