Արտաքին 4 տարի առաջ - 19:25 04-03-2022

ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի մտցնելուց. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բարձրացվել է Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտու ստեղծման հարցը, սակայն դիվանագետները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ու զորքերը չպետք է գտնվեն Ուկրաինայում, գրում է РИА Новости-ն։

Գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ դաշնակիցները պարտավոր են ապահովել, որ հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, քանի որ դրա հետևանքները շատ ավելի վտանգավոր և կործանարար կլինեն:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ չենք պատրաստվում կռվել Ուկրաինայում՝ թե՛ օդում, թե՛ ցամաքում»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նշել է, որ ոչ թռիչքային գոտի սահմանելու դեպքում դաշինքի ավիացիան պետք է մտնի Ուկրաինա՝ խոցելով ռուսական ինքնաթիռը, ինչը կհանգեցնի հակամարտության տարածմանն Ուկրաինայի սահմաններից դուրս։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում