Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:18 03-03-2022

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինիին:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ ծրագրերը: Դրանում առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են տարբեր ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նա ներկայացել է այս ուղղությամբ դատախազության համակարգում կատարված բարեփոխումները՝ կապված հակակոռուպցիոն, ինչպես նաև ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման հարցերով մասնագիտացած ստորաբաժանումների ստեղծման և վերջիններիս արդյունավետ գործունեության հետ:

Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը:

Տիկին Վիկտորինին արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հայաստանյան պրակտիկան, դրա բարելավմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունները:

Տիկին Վիկտորինիի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ