Ներքին 4 տարի առաջ - 14:55 03-03-2022

Ես Փաշինյանին հարցնելու եմ՝ այդ թալանչին ո՞ւմ էր վերաբերում․ Վահե Հակոբյան

ՊԵԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ ինչո՞ւ անուններ չի հրապարակվել, թե ով է այդ գումարները գլուխները կախ բերել, մուծել։ Համոզված եմ, որ ՊԵԿ-ը հատուկ որևէ անուն չի նշել, ինչով հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին այս թեման բարձրացնել պոպուլիստական մակարդակի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույից ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հաղորդագրությանն առ այն, որ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ գումար:

«Ես Փաշինյանին հարցնելու եմ՝ այդ թալանչին ո՞ւմ էր վերաբերվում, եթե ինձ, ապա մեր հարցերը կպարզենք դատանում»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ օգոստոսի 2-ից ինքը որևէ առնչություն չունի ԶՊՄԿ-ի հետ։

«Ինչ վերաբերում է իմ փայամասին, ես արդեն հոգնել եմ ասելուց, որ երբևիցե չեմ ունեցել փայամաս այդ հիմնարկում։ Մինչև 2016 թվականը աշխատել եմ որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2019 թվականից՝ Խորհդի անդամ»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին, Հակոբյանը նշ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում