Ներքին 4 տարի առաջ - 13:25 03-03-2022

Կառավարությունը կաջակցի անասնաբուծության ոլորտում ներդրումային ծրագրերին

ՀՀ կառավարությունը մեկնարկում է փորձնական ծրագիր՝ աջակցելու Հայաստանում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին: Կառավարության նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններին:

«Խթանելու ենք գյուղատնտեսական խոշոր ծրագրերն անասնաբուծության ոլորտում: Տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններում մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է և մենք կարիք ունենք ձևավորելու գյուղատնտեսական խոշոր համալիրներ»,-ասաց նախարարը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է խոշոր ներդրումային ծրագրերի ներքո արված կապիտալ ծախսերի մինչև 35 տոկոսի փոխհատուցում հինգ տարվա ընթացքում, որը կվերահսկվի խոշոր քառյակի աուդիտորական ընկերությունների կողմից: Այն կերաշխավորի այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը:

«Արդյունքում, մենք պլանավորում ենք, որ գյուղատնտեսության արտադրողականությունն էապես կբարեկավվի և մենք կունենանք խոշոր գյուղատնտեսական համալիրներ, որոնք կապահովեն բավարար չափով պարեն»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց մարզպետներին: Նա հանձնարարեց մանրամասն դիտարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր աջակցման ծրագրերը, լայն իրազեկման աշխատաքներ կատարել գյուղերում՝ ներկայացնելով, թե ինչ զարգացման հնարավորություններ կան:

«Կոնկրետ այս ծրագիրը լավ հնարավորություն է: Մենք փաստորեն, 35 տոկոս զեղչ ենք տալիս ներդրումներին: Մեկ միլիարդ ներդրեց, 350 մլն հետ կստանա ծրագիրը գործակելու պահից 5 տարվա ընթացքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը