Ներքին 4 տարի առաջ - 19:56 02-03-2022

Հայկական դիվանագիտությունը փաստացի տապալված է. Էդգար Ղազարյան

Մարտի 2-ը Հայստանում նշվում է որպես դիվանագետների օր: 29 տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ:

Oragir.news-ը զրուցել է Լեհաստանիում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ՝հարցնելով, թե, ըստ իրեն, ի՞նչ վիճակում է այսօր հայկական դիվանագիտությունը․ «Դիվանագիտությունը պետականության կարևորագույն ինստիտուտներից է, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կործանել է հայկական պետականությունը , այդ թվում և դիվանագիտական համակարգը : Այսօրվա Հայաստանը փաստացի չունի դիվանագիտություն: Կան մարդիկ, ովքեր ունեն պաշտոնական կարգավիճակ, բայց չեն իրականացնում գործողություններ, որոնք պետք է բխեն այդ կարգավիճակից հայկական դիվանագիտությունը փաստացի տապալված է»-ասաց Ղազարյանը:

Հարցին, թե ի՞նչ պիտի անի Հայաստանը ներկա խնդիրները լուծելու համար , Ղազարյանը պատասխանեց. «Նախ պետք է հստակ սահմանել , հստակեցնել արտաքին քաղաքականության օրակարգը, և հետո ՝ջանքեր գործադրել այդ քաղաքականությունը իրականացնելու համար»: Անդրադառնալով իշխանության վարած արտաքին քաղաքականությանը նախկին դեսպանն ասաց . «Այսօր Հայաստանը դուրս է մնացել բոլոր գործընթացներից , այդ թվում ՝ այն գործընթացներից, որոնք վերաբերվում են Հայաստանին : Մեր պետականությունը կործանվել է , որպեսզի մենք կարողանանք վերականգնել այն , պետք է այդ պետականությունը կործանող իշխանություններին վռնդենք իշխանությունից , որպեսզի դրանից հետո ձևավորենք այս պետության օրակարգը , այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ և ջանքեր գործադրենք այն իրականացնելու համար»: Անկախ Հայաստանի դիվանագիտության առանցքային խնդիրը տարիներ շարունակ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն ու Հայոց ցեղասպանության միջազգացին ճանաչումն ու դատապարտումն էր, այսօր, ըստ Ղազարյանի, Արտաքին Գործերի նախարարության կայքում դեռևս մնացել են արտաքին քաղաքականության գերակա խնդիրները , իսկ գլխավոր խնդիրը Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն է , սակայն ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ: «Հիմա պետք է իրենց հարց տալ՝ իրենք արդյոք իրակացնո՞ւմ են ամենօրյա գործունեություն ՝ լուծելու այն խնդիրը , որը գերակա է և շարունակում է գերակա մնալ արտաքին քաղաքականության համար»։

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը