Ներքին 4 տարի առաջ - 21:38 01-03-2022

Պարեկներին դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է

Երևանի կենտրոն վարչական շրջանում փետրվարի լույս 24-ի գիշերը ծառայություն իրականացրած պարեկներին դիմադրություն ցուցաբերած 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Փետրվարի լույս 24-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ստուգման նպատակով մոտեցել են մի տղամարդու։ Նա նկատելով ոստիկաններին՝ փախել է։ Պարեկները հետապնդել են։ Այդ ընթացքում նա դանակով փորձել էր խփել ոստիկաններին, նաև հնչեցրել էր սպառնալիքներ։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները կիրառել են հատուկ միջոցներ, վնասազերծել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բաժնում պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ մշտական բնակության վայր չունեցող 52-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ, պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, իսկ պայուսակի միջից հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը կիսով չափ լցված է եղել թափանցիկ հեղուկով։ Ըստ բերման ենթարկվածի՝ դա եղել է մեթադոն թմրամիջոց:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում