Միտք 4 տարի առաջ - 20:17 01-03-2022

Ապացուցեք, որ ես ծաղրածու չեմ, ապացուցե՛ք, որ ինձ չեք «քցել»

«Հազարավոր մարդիկ են զոհվել, երկու հեղափոխություն, մեկ պատերազմ և հինգ օր լայնածավալ ներխուժում: Մենք մեր երեխաներին կենդանի տեսնելու ցանկություն ունենք, կարծում եմ՝ դա արդարացի է։ Մենք պայքարում ենք գոյատևման համար։ Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մենք ճիշտ այնպիսին ենք, ինչպես դուք: Այսպիսով, ապացուցե՛ք, որ դուք մեզ հետ եք: Ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք, և այդ դեպքում կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը կհաղթի խավարին»,- ահա այս խոսքերով է դիմել Եվրախորհրդարանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա Եվրոպային հասկացրել է, որ ինքը դարձել է եվրոպական աշխարհաքաղաքական շահերի սպասարակման գործիքն ու զոհը և հիմա նրանցից ազնվություն է ակնկալում։ Եվրոպացիներն էլ հոտնկայս և «ազնվաբար» ծափահարել են Զելենսկուն։

Նրանք, վստահաբար, շատ լավ հասկացել են՝ ինչ է ուղիղ տեքստով իրենց հասկացնում Ուկրաինայի նախագահը, որը Ռուսաստանի պարտադրանքով կապիտուլյացիա ստորագրելուց հինգ է պակաս։ Եւ ծափահարել են՝ իրենց չհասկացողի տեղ դնելով։ Զելենսկին բառացի Եվրոպային մեղադրել է իրեն կամ Ուկրաինային կամ իրեն և Ուկրաինային միաժամանակ «քցելու» մեջ։ Զելենսկին ուզում է, որ Եվրոպան իրեն՝ նախկին ծաղրածուին ու կատակերգուին, լուրջ ընդունի։ Նրան թվում էր, որ եթե Եվրոպան իրեն լուրջ աջակցությամբ բերել է իշխանության, ապա նույն լրջությամբ էլ Ռուսաստանի դեմ պատերազմում է աջակցելու՝ մոռանալով, որ իր նմաններին եվրոպացիները դեմքի ցավագին արտահայտությամբ ընդամենը օգտագործում են իրենց շահերի համար, հետո զոհաբերում, երբ իրենց շահերը սպասարկված են լինում։

Զելենսկին եթե մի փոքր խելք ունենար, Հայաստանից օրինակ կվերցներ։ Եթե Հայաստանը Ուկրաինայից ու Վրաստանից օրինակ չվերցրեց, երբ մի տեղ իշխանության եկավ ինքը՝ Զելենսկին, մյուսում՝ Սաակաշվիլին՝ ոչ պակաս մի ծաղրածու, և երկու դեպքում էլ այդ ամենը տարածքային կորուստներով ավարտվեց, ապա ինքը՝ Զելենսկին, կարող էր գոնե այդ օրինակը, մեկ անգամ կորուստ ունենալուց հետո, գոնե Հայաստանում տեղի ունեցածից դասեր քաղեր։

Զելենսկին չէ՞ր տեսնում, որ Հայաստանի վարչապետին լուրջ չեն վերաբերվում գերտերությունների ղեկավարները, չտեսա՞վ, որ այդ «լրջության» գինը եղավ Արցախի կորուստը, չհասկացա՞վ, որ հաջորդը իրեն են օգտագործելու և դեն շպրտեն։ Հիմա եկել ու անօգնական, միայնակ մնացածի կարգավիճակով Եվրոպայից աղերսում է իրեն ծաղրածուի տեղ չդնել, իր հետ հաշվի նստել, իրեն Եվրամիություն ընդունել, որովհետև ռուս ազգի հետ գրեթե նույնական ուկրաինացիներն էլ են, պարզվում է, ճիշտ այնպիսին, ինչպես եվրոպացիները։

«Ապացուցե՛ք, որ դուք մեզ հետ եք»,-աղեկտուր ձայնով ասում է Զելենսկին, ինչը նշանակում է․ «Ապացուցեք, որ ես ծաղրածու չեմ, ապացուցե՛ք, որ ինձ չեք «քցել», ապացուցեք, որ ինձ լուրջ եք վերաբերվում»։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»