Արտաքին 4 տարի առաջ - 20:22 24-02-2022

Սև ծովում թուրքական նավ է խոցվել

Սև ծովում ռումբն ընկել է թուրքական Yasa Jupiter նավի վրա, որը Օդեսայից ուղևորվում էր Ռումինիա։ Այս մասին փետրվարի 24-ին հաղորդել է NTV թուրքական պարբերականը։

Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Yasa Jupiter նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և ութ թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Ստացված տեղեկատվության համաձայն, նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- պարբերականը մեջբերում է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության հայտարարությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում