Արտաքին 4 տարի առաջ - 09:58 22-02-2022

Հայտնվել են Պուտինի հրամանագրերի տեքստերը ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ

Հրապարակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերի տեքստերն, այսպես կոչված, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի «անկախությունը» ճանաչելու վերաբերյալ։ Փաստաթղթերի լուսանկարները փետրվարի 21-ի երեկոյան հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաձայն հրամանագրերի, ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է «դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել» «հանրապետությունների» հետ, իսկ ՌԴ ՊՆ-ին՝ Ռուսաստանի զինված ուժերի ներգրավմամբ «ապահովել խաղաղությունը ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում»: