Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:05 18-02-2022

Քոչարյանի խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում․ Հրապարակ

Երեկ ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեպետ բացառեց, որ ակտիվանալու համար ընդդիմությունը սպասում է արտաքին ազդակների, սակայն նրա խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում: Այս մասին փետրվարի 18-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը։
«Նախ` քննադատեց Արեւմուտքի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականությունը։ Ասաց, որ եվրոպական կառույցներն ու ԱՄՆ-ն արժեհամակարգը հետին պլան են մղել՝ առաջնային պլան մղելով աշխարհաքաղաքական հաշվարկները. «Արեւմուտքը փորձում է երկակի ստանդարտներով Հայաստանին ինչ-որ կերպ հեռացնել Ռուսաստանից» »,- գրել է «Հրապարակը»։

Հստ թերթի հրապարակման՝ նախորդ անգամ Քոչարյանը խուսափել էր այս թեմայից, այս անգամ հստակ կողմ արտահայտվեց միութենական պետությանը. «Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»,- Քոչարյանի խոսքը մեևջբերել է «Հրապարակը» ու գրել․
«Սպասենք այս մեսիջների պատասխանին` հյուսիսից»:


Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով