Արտաքին 4 տարի առաջ - 18:49 17-02-2022

Մասշտաբային հրդեհներ՝ Արգենտինայում

Արգենտինայի հյուսիս-արևելքում մի քանի շաբաթ է՝ մոլեգնում են մասշտաբային հրդեհներ, որոնք օրական ընդգրկում են մոտ 80 հազար հեկտար հողատարածք։ Այս մասին հայտնում է Protothema-ն։

Հրդեհներն անդառնալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին և լուրջ տնտեսական վնաս՝ Կորիենտես նահանգին։ Կրակը ոչնչացրել է նահանգի ընդհանուր տարածքի մոտ 6%-ը։

Վնասը հասել է առնվազն 4,2 միլիոն դոլարի՝ թեյի ցանքատարածությունների վնասման պատճառով, և 44,6 միլիոն դոլարի՝ բրնձի դաշտերի ոչնչացման պատճառով։ Սատկել է առնվազն 70 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Հրդեհները շարունակում են տարածվել, ծուխը թույլ չի տալիս թարմացնել արբանյակային չափումները:


Ազգային հրշեջ թիմը հայտնել է, որ հրշեջները՝ բանակի և օդուժի աջակցությամբ, պայքար են մղում կրակի վեց հսկայական ակտիվ գծերի դեմ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը