Մամուլ 4 տարի առաջ - 08:57 17-02-2022

Իրականում անկախ կառույցները դարձել են Փաշինյանի գրպանային ինստիտուտները. Ժողովուրդ

Դատական, գործադիր եւ օրենսդիր մարմինները, ըստ Սահմանադրության, անջատ են եւ համարվում են առանձին ճյուղեր, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այդ երեք առանձին ճյուղերն ու մյուս ինստիտուտները, որոնք իրականում պետք է անկախ կառույցներ լինեն, դարձել են նրա գրպանային ինստիտուտները, ինչը հենց հակասում է Սահմանադրությանը: Այս մասին փետրվարի 17-ի համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Իսկ ինչի՞ մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է փաստերը. 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ստանալով 71 մանդատ, կազմում է խորհրդարանական մեծամասնություն։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համապատասխանաբար ստանում են 29 եւ 7 մանդատ (մեկը անկախ)։ Արդյունքում ձայների նման հարաբերակցության պայմաններում ՔՊ-ն ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի: Սակայն Սահմանադրության 88-րդ հոդվածն անգամ ասում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հաջորդ կառույցը, որ պետք է անկախ լինի իշխանություններից, դատական համակարգն է: Սահմանադրության հոդված 162-ի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է, սակայն ունենք հակառակ պատկերը: 2020թ. հունիսի 22-ին մի քանի ժամվա ընթացքում ԱԺ այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում դադարեցին ՍԴ 3 անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները: Այնուհետեւ 2021թ. հունվարին ԱԺ մեծամասնության կողմից ԲԴԽ անդամներ ընտրվեցին ներկայիս իշխանություններին հավատարիմ Գագիկ Ջհանգիրյանը եւ Դավիթ Խաչատուրյանը:

Հաջորդ կառույցը, որի անաչառ աշխատանքն անհանգստացնում է իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է: Հեղափոխությունից շատ չանցած՝ ՄԻՊ Արման Թաթոյանի եւ իշխանությունների հարաբերությունները լարվեցին: ՄԻՊ-ի ընտրության դեպքում էլ քաղաքական որոշում է կայացրել՝ ընտրելով իր իսկ քաղաքական թիմի անդամ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։

Մյուս կառույցն էլ ՀՀ նախագահի ինստիտուտն է. Ըստ Սահմանադրության՝ Արմեն Սարգսյանը պետության գլուխն է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այժմ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, որը որեւէ պարագայում չի համապատասխանում Սահմանադրությամբ պահանջվող չեզոքության պահանջներին եւ չի կարող առանցքային դեր ունենալ իշխանության 3 ճյուղերի միջեւ հավասարակշռումը ապահովելու հարցում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը