Արտաքին 4 տարի առաջ - 21:12 16-02-2022

ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար․ Հունաստանի վարչապետ

ՆԱՏՕ-ն չպետք է Թուրքիային մյուս անդամներին հավասար վերաբերվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Միցոտակիսը, ելույթի ժամանակ անդրադառնալով Թուրքիային, ասել է. «Հունաստանն իր ուժերի վրա վստահ երկիր է, սակայն Արևմուքն էլ պետք է հասկանա մի բան. ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատից են խոսում, մինչդեռ Թուրքիայի՝ դաշինքից դուրս զենք գնելը հակասում է դրան: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»:

Հունաստանի վարչապետը պնդել է նաև, որ Թուրքիան սպառնում է Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությանը:

Նշենք, որ արդեն ընդունված «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքով թույլ է տրվում Ֆրանսիայից գնել 6 «Rafale» կործանիչ, 3 «Belharra» ֆրեգատ (ռազմանավ) և տորպեդներ առկա սուզանավերի համար:

Ավելի վաղ Հունաստանը Ֆրանսիայի հետ 18 «Rafale» կործանիչի գնման փաստաթուղթ էր ստորագրել, ինչի շրջանակներում 6 կործանիչների խմբաքանակն արդեն մատակարարվել է Աթենքին:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից