Ներքին 4 տարի առաջ - 10:47 16-02-2022

Վերաբացվել է Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը

Շիրակի մարզում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճով պայմանավորված վերաբացվել է Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը: Շիրակի մարզում օրական նմուշառվող քաղաքացիների կեսից ավելիի թեստերի պատասխանները դրական են, ինչն էլ պատճառ է դարձել բաժանմունքը վերաբացելու համար: «Այսօրվա դրությամբ բաժանմունքում 20 հիվանդ կա, իսկ հիվանդանոցի տրիաժ բաժանմունքում 18: Հիվանդները տարբեր տարիքի են, մեծ մասի մոտ առկա է թոքաբորբ։ 676 հիվանդ էլ պոլիկլինիկական ամբուլատոր բուժում է ստանում»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում բուժում են ստանում բուժառուներ ինչպես Շիրակի, այդպես էլ Լոռու մարզերից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը